Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Փետրվար 19,2009 00:00

\"\"Զվարճալի է, չէ՞, աշխարհի դրվածքը. մեզ միշտ վանում են սիրահարված տղամարդիկ, եւ՝ միեւնույն ժամանակ, հիացմունք պատճառում սիրահարված կանայք…

Դե, ինչ արած՝ սիրահարված տղամարդը պարզապես «սարսափելի» երեւույթ է. տեսքը՝ ցրված, ակնաբիբերը փայլատակում են, իսկ արարքներում բացակայում է տրամաբանության տարրական նշույլը: Ո՞ւմ դուր կգա… Անգամ նրան դուր չի գա, ում ուղղված են այդ «խղճուկի» բոլոր սիրային զեղումները… Յուրաքանչյուր կին էլ ձանձրանում է՝ տղամարդուն երկար ժամանակ սենտիմենտալության զոհի դերում տեսնելով, երբ վերջինս կարծես ծաղիկներից ու բանաստեղծություններից բաղկացած լրահոս է հիշեցնում։ Աստված հեռու պահի: Դրանից ավելի տհաճ ու ձանձրալի բան աշխարհում երեւի թե չկա:

Սիրահարված տղամարդը, որպես կանոն, հումորի զգացումից ու կամքի ուժից լիովին զրկված անհատ է, այնինչ՝ նա պետք է լինի «որսորդ»՝ ուժեղ ու ճարպիկ, որին բոլորովին հարիր չեն ռոմանտիզմն ու երջանկությունից դողացող ձայնը: Ահա այսպես:

Սակայն պետք չէ շփոթել սիրահարությունը կրքի հետ. կրքոտ տղամարդը լավ «որսորդ» է, եւ երբ նա նաեւ ռոմանտիզմ է դրսեւորում, ապա դա պարզապես խաղ է՝ որոշակի կանոններով, որոնք բոլորի կողմից ընդունվում են:

Կնոջ պարագայում պատկերը լրիվ հակառակն է. երբ կինը սիրահարված չէ, նա դառնում է «չոր ճյուղերով ու արմատներով անկենդան ծառ»: Իսկ սիրահարված կինը միշտ պաշտամունքի եւ հիացմունքի առարկա է: Նա թեթեւ է, հեզիկ-նազիկ ու անկրկնելի: Նրա աչքերը շողում են, իսկ ձայնը փափուկ է ու նուրբ: Սիրահարված կինը միշտ չափավոր հեգնական է, քանի որ գիտե, որ կարող է այդպիսին լինել առանց որեւէ մեկին վիրավորելու, ինչը չի կարելի ասել չսիրահարված կանանց մասին:

Ասվածի արդարացիությունն ու ճշմարտացիությունը, թերեւս, երաշխավորել հնարավոր չէ, սակայն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու մարդկանց առօրյա վարքը դա է փաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել