Երեկ Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար, բուլղարացի Վեսելին Տոպալովը սեւ խաղաքարերով 32-րդ քայլում հաղթեց Ամերիկան ներկայացնող Գատա Կամսկուն (նա ՖԻԴԵ-ի ցուցակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը): Վերջինս, հայտնվելով ցայտնոտում, ի վիճակի չեղավ գտնել մրցակցի գրոհներին դիմակայելու ճիշտ ու արդյունավետ շարունակությունը եւ իրեն պարտված ճանաչեց:
Տոպալով-Կամսկի մրցամարտի երկրորդ տուրից հետո հաշիվը դարձավ 1,5/0,5՝ հօգուտ տանտիրոջ:
Այսօր գրոսմայստերների հանգստյան առաջին օրն է: