Լրահոս
Օրվա լրահոսը

Սպո՞րտը, թե՞ փողը

Փետրվար 19,2009 00:00

WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը օրերս լրատվամիջոցներին հայտարարել է՝ եթե փետրվարի 21-ին կայանալիք Մարկո Անտոնիո Ռուբիոյի հետ մենամարտում իր հովանավորյալը կարողանա պաշտպանել գոտիները, դրանից հետո ավելի մեծ պահանջարկ կարող է ունենալ Նյու Յորքում բավականին մեծ ճանաչում ունեցող իռլանդացի Ջոն Դադդիի հետ մենամարտը, այլ ոչ թե՝ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի: Արումի խոսքերով՝ Աբրահամի կամ WBA-ի վարկածով Ֆելիքս Շտուրմի հետ Պավլիկի մենամարտը զուտ բռնցքամարտի առումով լավագույն երկու տարբերակները կարող են լինել: Բայց դա ֆինանսների տեսանկյունից այդպես չէ: Աբրահամի կամ Շտուրմի հետ գոտիների միավորման մարտի համար պահանջվող գումարը կարող է անհամեմատ ավելի լինել սովորական մալուխային հեռուստատեսությամբ ցուցադրելու համար անհրաժեշտ գումարից: Իսկ այդ մարտի վճարովի հեռարձակումը ձեռնտու չէ, քանի որ թե՛ Աբրահամը, թե՛ Շտուրմը ԱՄՆ-ում այնքան էլ ճանաչված չեն: Հենց այս պատճառով է Դադդիի թեկնածությունն ավելի գերադասելի:

«Լավագույն եւ Ամենամեծ մարտերի միջեւ մեծ տարբերություն կա,- հայտարարել է Արումը:- Ամենամեծը ֆինանսապես ամենաշահեկան մարտն է, իսկ լավագույնը այն, ինչը բռնցքամարտի աշխարհը հենց այդպես էլ կընդունի: Այս առումով ինձ համար ամենաակնհայտը Աբրահամի հետ մենամարտն է: Իսկ երբ նայում եմ զուտ փողի տեսակետից, այս երկրում Աբրահամին ոչ ոք չի ճանաչում: Հետեւաբար լավագույն մենամարտն ամենամեծ վերածելը ծայրաստիճան դժվար կլինի… Բայց վստահ եմ, որ երբեւէ կկարողանանք կազմակերպել այդ մենամարտերը, հատկապես Արթուր Աբրահամի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել