Լրահոս
Օրվա լրահոսը

Ալասանիան ներկայացրեց իր թիմը

Փետրվար 19,2009 00:00

\"\"Օրերս Թբիլիսիում «Քորդյարդ Մարիոթ» շքեղ հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ, ներկայումս ընդդիմադիր Իրակլի Ալասանիայի թիմի շնորհանդեսը: Որպես Ալասանիայի թիմակիցներ՝ ներկայացվել են հայտնի դիվանագետներ, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ: Սպասվում է, որ շաբաթվա վերջում գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավոր մրցակիցը կհայտարարի, թե որ կուսակցությունների հետ է նա պատրաստվում մտնել դաշինքի մեջ: Ըստ «Նեզավիսիմայա գազետայի»՝ Ալասանիայի շնորհանդեսը կարծես պատասխան էր 2 օր առաջ Վրաստանի նախագահի ելույթին, որն, ինչպես միշտ, հուզական էր եւ պոպուլիստական: Իր զուսպ եւ հավասարակշռված ելույթում Ալասանիան կենտրոնացավ Վրաստանի տնտեսական խնդիրների վրա, քննադատեց իշխանությունների քաղաքականությունը կադրային, բանակաշինության, առողջապահության եւ կրթության հարցերում: Նրա կարծիքով, այդ բոլոր խնդիրները կապված են ժողովրդավարական սկզբունքների խախտման հետ, որոնք սկսվեցին 2007-ի նոյեմբերին՝ խաղաղ ցուցարարների ջարդից, եւ ավարտվեցին անցած տարվա օգոստոսյան պատերազմում պարտությամբ: Ալասանիան հայտարարեց, որ արշավ է սկսվում՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նպատակով:

Թերթի տեղեկություններով, Վրաստանի մնացած ընդդիմադիրները՝ նախկին վարչապետ Զուրաբ Նոգաիդելին, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ «Լեյբորիստական» կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին չեն շտապում դաշինք կազմել Ալասանիայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել