Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին Ասիական թնջուկ

Փետրվար 19,2009 00:00

\"\"Ամերիկացի գեներալ Դեյվիդ Պետրեուսը, որը Պենտագոնում պատասխանատու է Աֆղանստանում եւ Միջին Արեւելքում ռազմական օպերացիաների համար, երեքշաբթի օրը ժամանեց Տաշքենդ: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ հունվարին գեներալն այցելեց Աստանա, Դուշամբե, Աշխաբադ եւ Բիշքեկ: Ուզբեկստանի նկատմամբ առանձնակի ուշադրությունը հավանաբար կոչված է ընդգծելու այդ պետության հատուկ ռազմավարական դերը: Պետրեուսի գլխավոր նպատակն է համաձայնության գալ Տաշքենդի հետ՝ դեպի Աֆղանստան ոչ ռազմական ամերիկյան բեռների տեղափոխման վերաբերյալ: Ամերիկյան դիվանագիտական աղբյուրները նշում են, որ կողմերը մոտ են համաձայնության: Ուզբեկստանի իշխանությունները պնդում են միայն, որ բեռնարկղերը Աֆղանստանից վերադառնան դատարկ՝ առանց աշխարհում հայտնի աֆղանական արտադրանքի արգասիքների: Խոսքը, բնականաբար, թմրանյութերի մասին է: Մեկ այլ ամերիկյան բարձրաստիճան սպա՝ կոնտր-ադմիրալ Մարկ Խառնիչեկը, երեկ 5-օրյա այցով ժամանեց Դուշամբե՝ նույնատիպ խնդիրները լուծելու նպատակով, սակայն արդեն՝ տաջիկական ճանապարհներով: Կենտրոնական Ասիայի 3 երկրները էներգետիկայի եւ բնապաշարների հետ կապված դժգոհություններ ունեն իրար նկատմամբ եւ մյուս կողմից՝ փորձում են օգտագործել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասությունները՝ այդ խնդիրները լուծելու համար: Հիշյալ պետությունների շարքում ամենաթույլ օղակն է Տաջիկստանը, որի մասին միջազգային «Ճգնաժամային խումբ» հայտնի կազմակերպությունը վերջերս զեկուցում է պատրաստել հետեւյալ խոսուն վերնագրով՝ «Տաջիկստան, այս ճանապարհը տանում է դեպի կործանում»: «Թույլ պետություն, որը տուժում է ղեկավարության ոչ ինքնուրույն կեցվածքից». այսպիսին է փորձագետների հետեւությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել