Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապի աշխատանքի պատճառով

Փետրվար 19,2009 00:00

\"\"Ճանապարհային ոստիկանությունը եւ դատարանի դիտավորությունը

Վերջին ժամանակներում, ինչ խոսք, ուժեղացվել եւ կանոնակարգվել է ճանապարհային երթեւեկության հսկողությունը, ստեղծվել է կարգ ու կանոն, այլեւս ոստիկանները չեն թաքնվում մի կիսախուլ տեղ կամ ծառերի ետեւում եւ կանգնեցնում ցանկացած ավտոմեքենա, իբր փաստաթղթերն են ստուգում: Այսօր, մինչեւ երթեւեկության կանոնների խախտում չանես՝ չեն կանգնեցնում, բայց լինում է եւ այսպես:

Դեպքը տեղի է ունեցել 1 տարի 9 ամիս առաջ. տղաս՝ Արման Ստեփանյանը, իր ծնունդը նշելով, օգտագործել էր խմիչք, հաջորդ օրը մեքենան վարելիս թույլ էր տվել խախտում, որի հետեւանքով նրան կանգնեցրել էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցը (կրծքանշան N 06750209, արձ. 109964) եւ սպասել մինչեւ տնից ես ներկայանամ «դեպքի վայր»: Ոստիկանները տղայիս տարան նարկոլոգիական ստուգման (վարորդական վկայականը գտնվում էր պետավտոտեսչությունում) եւ առանց փաստաթղթի, բանավոր հարցումների հիման վրա կազմվեց արձանագրություն նախորդ խմածության հիման վրա: Նշանակվեց տուգանք ամենա-ամենա բարձր տիտղոսով՝ 150 000 դրամ: Տուգանքի ծանուցագիրը ստանալու հաջորդ օրը ներկայացանք ճանապարհային ոստիկանություն, դիմում գրվեց տղայիս կողմից 6 ամիս տարաժամկետման վերաբերյալ եւ 4 ամիս հետո տուգանքը մուծվեց թիվ 1 փոստի բաժանմունքում: Տասը ամիս հետո ստացանք ծանուցագիր՝ վարչական դատարան ներկայանալու մասին: Մեզնից պետք է բռնագանձվեր հնգապատիկ ավելի գումար (այսինքն՝ 2500 դոլար): Պարզվեց, որ փոստի աշխատակիցը սխալմամբ փողը փոխանցել է ոչ թե ճանապարհային ոստիկանության հաշվեհամարին, այլ անձնագրային հաշվեհամարին: Փոստում իմ հոխորտանքից հետո փողը անմիջապես տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հաշվեհամար, ու սկսվեց դատական քաշքշուկը, որը մինչ օրս էլ շարունակվում է: Դատարանին ես ներկայացրի հակընդդեմ հայց՝ գումարի մուծման անդորրագրով եւ փոստի կողմից տրված գրությունով, որ սխալը եղել է իրենց աշխատակցի մեղքով: Վարչական դատարանի դատավոր Լ. Սոսյանը սկսեց պահանջել տեղեկանքներ:

Դատարանին միջնորդեցի, որ տեղեկանքները տրամադրվեն դատական հարցումների միջոցով, բայց այն մնաց անհետեւանք: Ստիպված դիմեցի ՀՀ ոստիկանություն եւ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին ու երկու տեղից էլ ստացա պաշտոնական տեղեկանքներ եւ ներկայացրի դատարան: Այն պետք է դատավորին լիարժեք բավարարեր: Մինչեւ այժմ 7 դատական նիստ է տեղի ունեցել եւ թե էլ ի՞նչ է ուզում դատավորը՝ ինձ մնում է անհայտ: Վերջին նիստին ներկայացած ոստիկանության իրավաբան Ժիրայրը ինձ առաջարկեց հաշտություն կնքել, ես, իհարկե, մերժեցի, ուստի եւ դատարանի միջանցքում բացեիբաց հայտարարեց, որ ճանապարհային ոստիկանությունը «կամպանիա» է կազմակերպել իմ նկատմամբ, թե այդ արշավն ինչ նկատառումներ ունի՝ դա կերեւա հետագայում: Մտադրվել եմ դիմել դատարան եւ պահանջել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցում՝ 1 տարի 9 ամսվա քաշքշուկի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել