Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի հերթական հարձակումը

Փետրվար 19,2009 00:00

\"\"Երեկ ոստիկանության կապիտան Արթուր Ղեւոնդյանը, որն իր կյանքի գերագույն նպատակն է համարում հարեւանների՝ դասախոսներ Լեւոն եւ Գայանե Մարկոսյանների խորդանոցը քանդելը, իր ԴԱՀԿ-ական «ախպերության» եւ իր տանը աշխատող բանվորների հետ հերթական հարձակումն է ձեռնարկել \"\"

հարեւանների բնակարանների վրա: Նախ՝ նա սպառնացել է Մարկոսյանների որդուն՝ Երվանդին. «դու իմ ֆիզիկականի վրա մի՛ կասկածիր», այնուհետեւ իր «բրիգադով», առանց տանտերերի ներկայության, փորձել է քանդել հա\"\"րեւանի տունը: ԴԱՀԿ աշխատակիցներ Իսրայելյանը եւ Ավետիսյանը (նախկին ոստիկան, մականունը՝ «Քեֆչի Ալիկ») հաշվի չեն առել, որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, եւ կատարում էին իրենց «ախպոր» հրահանգները: Ընդ որում, օրենքի կոպիտ խախտմամբ, քանդող բանվորները, որոնք հանդես էին գալիս ընթերականեր, բերվել էին Ղեւոնդյանի կողմից եւ իրականացնում էին հենց նրա տներից մեկի վերանորոգման աշխատանքները: Լրագրողի միջամտությունից հետո Ղեւոնդյանի բրիգադը դադարեցրեց իր գործողությունները:

Ա. Ա.

Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել