Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԴԵՄ Է ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻՆ

Փետրվար 19,2009 00:00

\"\"

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Վիեննայում ներկայացրել է Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը: ԼՂ հակամարտության վերաբերյալ, ըստ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանի՝ պրն Լենմարկերը նշել է, թե «ստատուս-քվոն լավ չէ, քանի որ շատ մարդիկ վճարում են դրա համար: Մասնավորապես՝ շարունակում են զինվորներ մահանալ, հակամարտող կողմերը մեծ բանակներ են պահում, ծախսեր անում, մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց օջախները, տնտեսական հարաբերությունները չեն զարգանում: Ուստի շատ կարեւոր է փոխզիջումային լուծումը, որտեղ յուրաքանչյուր կողմ կստանա իր մոտեցումների 50 տոկոսը»: Իր եզրափակիչ խոսքում Լենմարկերը նաեւ ասել է, թե պետք է մտածել՝ ինչ դեր պետք է ունենան խորհրդարանները եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները՝ ԼՂ խնդրի կարգավորման մեջ. «Եվ առաջարկեց մասնավորապես նույն ձեւաչափով՝ իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Վրաստանում՝ համանման խնդիրների
քննարկման համար»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել