Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐՏՈՒԱԼ ՍԵՔՍԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՌՈԲՈՏԱՑՈՒՄ

Փետրվար 18,2009 00:00

\"\"Ինտերնետ ակումբները՝ հասարակաց տների տարատեսա՞կ

Տարիներ առաջ քչերն էին տիրապետում համակարգչին, եւ շատ քչերին էին հասանելի ինտերնետի ընձեռած հնարավորությունները, այդ թվում ծանոթության կայքերը, չաթերը, icq-ով, skype-ով հաղորդակցվելը, web kamera-ի միջոցով շփվելը եւ այլն: Այժմ գրեթե բոլորին հասանելի են ինտերնետով շփման բազմաթիվ եւ բազմապիսի ձեւերը, նույնիսկ՝ բջջային հեռախոսով: Եթե նախկինում ինտերնետ ակումբները Հայաստանում հատուկենտ էին, ապա այժմ ճիշտ հակառակն է, ու թե առաջ դրանցից օգտվում էին կոնկրետ դեպքերում, հիմնականում՝ գործի բերմամբ, ապա այժմ դրանք դարձել են ժամանցի վայրեր: Ինտերնետից օգտվելը գնալով ավելի մատչելի է դառնում ոչ միայն մեծահասակների, այլեւ՝ երեխաների համար: Այժմ ոչ միայն Երեւանի ցանկացած փողոցում կարելի է հանդիպել միանգամից մի քանի ինտերնետ ակումբի, այլեւ՝ բնակելի շենքերի բակերում, նկուղներում, որտեղ էլ ցանկացած պահի կարելի է տեսնել «ինտերնետամոլ» երիտասարդների: Այսօր 1 ժամը սկսած 250 դրամից ինտերնետ ապահովող ակումբներ ազատ ելումուտ ունեն դպրոցական երեխաները, որոնք հիմնականում այնտեղ են լինում դասերի հաշվին: Իսկ ակումբում գտնվելիս ոչ միայն չափահասը, այլեւ անչափահաս տղան ձգտում է հնարավորինս վայելել էրոտիկ լուսանկարներ ու տեսակադրեր:

Մի շարք ինտերնետ ակումբներում վիրտուալ սեքսով զբաղվելու համար նույնիսկ կան առանձնացված սենյակներ, որտեղ մութ է, միացված է տրամադրող երաժշտություն, վառվում են գունավոր լամպեր, ստեղծվում է ռոմանտիկ եւ, միեւնույն ժամանակ, էրոտիկ տրամադրություն, հաճախորդին հնարավորություն տալով իր վիրտուալ զուգընկերոջ հետ հաստատել անմիջական զրույց ու web kamera-ի միջոցով վայելել միմյանց բարեմասնություններից ստացած հաճույքը: Մեզ հետ զրույցում ինտերնետ ակումբների ղեկավարներից շատերը նորմալ համարեցին, որ երիտասարդները հաճախում են իրենց մոտ՝ ինքնաբավարարվելու, նրանց մի մասը հերքեց այդ փաստը, մի մասն էլ ասաց, թե փողը տալիս են համակարգիչը որոշակի ժամով զբաղեցնելու համար, ու իրենք տեղյակ չեն, թե այդ պահին հաճախորդն ում հետ ինչ է անում: «Առավոտի» հարցին, թե քանի տարեկաններն են ինտերնետ ակումբ հաճախում, հարցված բոլոր ակումբներից ասացին՝ սկսած 10 տարեկանից, այսինքն՝ այն տարիքից, երբ երեխան դեռ նոր պիտի սեռապես հասունանա: Իսկ 10 տարեկանն, ինտերնետում իր համար բացահայտելով նոր աշխարհ, դժվար թե նորմալ հունով հասունանա, նա հաստատ կձգտի փորձել կամ ինչ-որ կերպ օգտագործել տեսածը:

Նշենք, որ «Առավոտը» «Պոռնոգրաֆիայի վտանգավոր հետեւանքները» հոդվածում (20-01-2009թ.) անդրադարձել է նաեւ այն խնդրին, թե ինչպես է ազդում պոռնոգրաֆիան երեխաների վրա:

Այժմ մարդիկ այնքան են տարված վիրտուալ աշխարհով, որ շատերը նույնիսկ վիրտուալը գերադասում են իրականից: Երիտասարդների խոսքերով, վիրտուալ շփման մեջ չկա տառապանք, վիրտուալ աշխարհում ամեն ոք իրեն համարում է տիրակալ ու ամենազոր: Հոգեբանների մեկնաբանմամբ, վիրտուալ շփման ընթացքում երիտասարդների միտքն ավելի ճկուն է դառնում, նրանք ավելի անկաշկանդ են լինում, խոսում ու մտածում են այն, ինչն իրականությունից շատ հեռու է, բայց քանի որ այդ ամենը իրական չէ, դա զուտ կախվածություն է անիրականից, ի վերջո վերածվում է հիվանդության:

Հարցումների միջոցով փորձեցինք երիտասարդներց պարզել ոչ միայն ինտերնետից նրանց կախվածության աստիճանը, այլեւ այն, թե ինչով են զբաղվում, օրինակ, web kamera-ի միջոցով: 20 տարեկան Արմանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինտերնետն իր համար ամեն ինչ է. «Ինտերնետի շնորհիվ ես շատ բան տեսա ու հասկացա, նույնիսկ այնպիսի բաներ, որ երբեք մտքովս չէր էլ անցել: Ինտերնետ ակումբներ հաճախում եմ 15 տարեկանից: Լինում են դեպքեր, երբ իսկապես հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերություն ունենալու կարիք ես ունենում, բայց քանի որ մենք դեռ այնքան էլ ժամանակակից չենք, որ աղջիկների հետ ամեն ձեւով շփվենք, ինտերնետը շատ արդյունավետ միջոց է ցանկությունները բավարարելու համար: web kamera-ի միջոցով կարելի է լիարժեք լիցքաթափվել, կարծում եմ՝ այդ կերպ ոչ աղջիկն է պատվազրկվում, ոչ էլ տղան է մեղքի տակ ընկնում»:

25-ամյա Գեղամն էլ ասաց, որ ինքը եւս նորմալ է վերաբերվում ինտերնետի միջոցով հաճույք ստանալուն. «Ինչ է եղել որ, շատ հարմար տարբերակ է, երբ սիրտդ ուզի՝ միացնես համակարգիչդ ու տեսնես, թե ինչպես է ամբողջովին մերկ մի գեղեցիկ աղջիկ իր մարմինը շոյելով կատարում քո բոլոր ցանկությունները, դա մի ուրիշ հաճույք է: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, այս ձեւով սեքսով զբաղվելը չի կարելի մեղք համարել, սա եւ աղջիկներին է հարմար, եւ տղաներին: Խորհուրդ կտայի, որ մեր հայ աղջիկներն էլ փորձեին, թե չէ շատ ամաչկոտ են, երբ ամուսնանում են՝ ոչ մի բանից տեղյակ չեն լինում, իսկ դա վատ է ազդում ընտանեկան կյանքի վրա»:

19 տարեկան Էդգարն էլ պատմեց, որ իր շրջապատի բոլոր տղաներն էլ զբաղվում են վիրտուալ սեքսով ու նա համոզված է. «Դրա մեջ վատ բան չկա, ու եթե հարմար աղջիկ չկա, ստիպված պետք է դիմենք վիրտուալ միջոցների: Մարմնավաճառներին չեմ սիրում, նորմալ աղջիկն էլ չի գա իմ ուզած ժամանակ սեքսով զբաղվենք, ստիպված պիտի դիմեմ ինքնաբավարարման՝ ինտերնետի միջոցով զբաղվեմ վիրտուալ սեքսով»:

Հարցված երիտասարդների մեջ եղան այնպիսիք, որոնք վիրտուալ սեքսով զբաղվելը հիմարություն համարեցին, բայց մեծամասնությունը կողմ էր ու կարծում էր, որ իրենք դրանով ոչ մի վատ բան չեն անում ու ոչ մեկի չեն վնասում: Ըստ հոգեբանների՝ մարդիկ, ովքեր ամեն ինչ փնտրում են վիրտուալ աշխարհում, ապրում հիմնականում դրանով, շեղվել են ճիշտ ճանապարհից: Եթե մարդն իրական աշխարհը փոխարինում է վիրտուալով, իրական կնոջը թողած՝ հաճույք ստանում միայն էկրանից նրան դիտելով, այս կարգի մարդիկ անզգացմունք են ու անհոգի: Հոգեբանների մեկնաբանմամբ՝ հիմնականում վիրտուալ սեքսով զբաղվող մարդկանց մեջ կամաց-կամաց մարում է իրականը զգալու ցանկությունն ու աստիճանաբար նրանք վերածվում են ռոբոտների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել