Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 18,2009 00:00

«Օղակների արքան» 80 տարեկան է

\"\"Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի անցած դարի լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակը:

 

 

Վերադարձ՝ հոբելյանի առթիվ

WBO-ի վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 42-ամյա Արթուր Գրիգորյանը, որն իր մարզական կարիերան ավարտել է 2004 թվականին, փետրվարի 24-ին կրկին կմտնի ռինգ: Այդ օրը նա «Universum» պրոումոթերական ընկերության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում վեց ռաունդանոց մենամարտ է անցկացնելու բուլղարացի Կիրկոր Կիրկորովի հետ: Գրիգորյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 38 մենամարտ, որից հաղթել է 37-ում:

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ շոուի ընթացքում կանանց աշխարհի չեմպիոններ Սյուզի Կենտիկյանը, Ինա Մենցերը, Ալեսիա Գրաֆը եւ Ռեգինա Խալմիկը այդ երեկո հանդես կգան իրենց համար անսովոր դերում: Նրանք ռինգում կատարելու են հերթական ռաունդն ազդարարող ցուցատախտակը պտտող աղջիկների դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել