Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չի ուզում վարչապետ դառնալ

Փետրվար 18,2009 00:00

\"\"«Բջնին» մեր ազգային արժեքն է: Այդ արժեքը ստեղծել է Սուքիասյան ընտանիքն ու դրա վրա աշխատել է տարիներ: Հիմա պետությունը իր «պրետենզիաներով» դա վաճառում է: Ի՞նչ տարբերություն՝ Հայրապետյան Ռուբիկն է դա առնում, Վարդանյան Հրանտը, թե՞ Պողոսը: Կարեւորն այն է, որ «Բջնին» շուտ բաց թողնեն, որովհետեւ այն որպես ապրանքատեսակ կարող է մահանալ»,- երեկ լրագրողներին ասաց «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը: Նա նշեց նաեւ, որ ժամանակին աջակցել է Սուքիասյաններին. «Երբ հարկայինի նախկին պետ Վահրամ Բարսեղյանը սիգարետների ներկրման ժամանակ Խաչատուր Սուքիասյանի դեմ փորձեց խնդիրներ առաջացնել, ես ասացի՝ պարոն Վահրամ, չփորձեք սխալ մոտեցում ցուցաբերել Սուքիասյան Խաչիկի նկատմամբ»:

Ի պատասխան այն հարցին, թե գուցե հետագայում նման վերաբերմունքի արժանանան այլ գործարարներ, այդ թվում նաեւ ինքը, Հ. Վարդանյանն ասաց. «Նման բան չկա: Այդպիսի խնդիրներ չունեմ: Ես սատարում եմ իմ երկրի նախագահին: Եթե դու լինես՝ քեզ եմ սատարելու»:

Իսկ հարցին, թե իրակա՞ն են այն լուրերը, որ Հ. Վարդանյանը ուզում է վարչապետ դառնալ, նա պատասխանեց. «Ես արդեն համարյա անցել եմ թոշակի: Ես այն վիճակում եմ, որ եթե կարողանամ իմ գործարաններում աշխատել, ահագին երջանիկ կլինեմ, ուր մնաց՝ վարչապետ»:

Նշենք, որ օրերս մամուլում տեղեկություն եղավ այն մասին, որ Հ. Վարդանյանն աճուրդով 35 միլիոն դրամով «99 999» «գոլդ» պետհամարանիշ է ձեռք բերել: Լրագրողների հարցին՝ ճի՞շտ է այդ տեղեկությունը, պարոն Վարդանյանը պատասխանեց, որ այդ պետհամարանիշը ձեռք չի բերել, քանի որ՝ «Երբ դիմեցինք այդ համարի աճուրդին մասնակցելու, ոստիկանության պետի տեղակալն ասաց, որ «գոլդ» պետհամարանիշներով ոստիկանապետն է զբաղվում, բայց նախարարը իմ շատ մտերիմ բարեկամն է, նախարարն իրեն երբեք նման բան թույլ չի տա»: Ըստ պարոն Վարդանյանի, «ոստիկանությունում 2 աշխատող կա, որոնք ոչ ոստիկանական հագուստով մասնակցում են աճուրդին եւ սկսում են գինն այնքան բարձրացնել, որ մաքուր աճուրդ անողները «թռնեն», դրա համար էլ մենք գինը բարձրացնում էինք, տեսնելու, թե նրանց լպիրշությունը ուր կհասնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել