Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ ՎԵՐՋՆԱԳԻԾԸ ՀԱՏՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ

Փետրվար 17,2009 00:00

\"\"Երեկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանից տեղեկացանք, որ Ֆրանսիայում ընթացող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության երկրորդ մրցաձեւում հայաստանցի երեք լեռնադահուկորդներն ընդհանուր առմամբ իրենց վատ չեն դրսեւորել: Մասնավորապես, Վանկուվերի օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքի պաշտոնական հաստատմանն սպասող Աբրահամ Սարկախյանն ու Յուրա Մանուկյանը հատուկ ոլորավայրէջքում մեկնարկի ելած 105 մասնակիցների մեջ համապատասխանաբար զբաղեցրել են 54-րդ եւ 66-րդ տեղերը: Իսկ մեր երրորդ ներկայացուցիչը՝ տակավին պատանի Արսեն Ներսիսյանը, առաջին մրցափուլը հաջող հաղթահարելուց հետո երկրորդից դուրս է մնացել:

Առաջին հայացքից արդյունքներն այնքան էլ ոգեւորիչ չեն: Բայց նրանք, ովքեր արբանյակային հեռուստատեսությամբ հետեւել են մրցմանը, կվկայեն, որ այս մրցուղին, հատկապես վերջնամասը, աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենադժվարանցանելիներից էր, ու շատերը, թեկուզ մերոնցից իրենց կարգով ավելի բարձր, ճանապարհի կեսից դուրս մնացին պայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել