«Կարծում եմ՝ ինքնին կանգնելը եւ չնստելը չեն կարող դիտվել կարգի էական խախտում, իհարկե, հայհոյելը եւ այն ամենը, ինչը տեղի ունեցավ, շատ ցավալի եւ կոպիտ խախտում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մեր հարցին՝ այն, որ «7»-ի գործով անցնողները չեն նստում դահլիճում եւ պատրաստ են նիստին մասնակցել հոտնկայս, հիմք տալի՞ս է դատավորին դատական նիստը հետաձգել, պարոն Հարությունյանը ասաց. «Իմ խորին համոզմամբ, դատավորը կարող է դատավարությունը
շարունակել»:
Կարդացեք