Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԱՍԵՐՎԱԾԻՆ՝ 25 ՏԱՐԻ

Փետրվար 13,2009 00:00

\"\"ԱՄՆ-ում 78-ամյա եկեղեցականը դատապարտվել է 25 տարով՝ երեխաներին այլասերելու մեղադրանքով: Կարգալույծ հոգեւորականը, որ ներկայացնում էր ճիզվիտների միաբանությունը, նման խիստ պատժի է ենթարկվել՝ անչափահասներին լլկելու բազմաթիվ դեպքերի համար: Դատարանում Դոնալդ Մաքգուայերի դեմ վկայություն տվեցին նրա սեռական ոտնձգությունների բազմաթիվ զոհեր, որոնք ներկայումս հասուն տղամարդիկ են, եւ նրանց ծնողները: «Չիկագո Տրիբյուն» թերթը հայտնում է, որ Մաքգուայերն իր այլասերությունները սկսել է դեռ 1960-ականներից: Տուժողներից երկուսը բողոքել են, որ Մաքգուայերն իրենց «օգտագործել» է դեռ քառասուն տարի առաջ, բայց իրենք վախեցել են ձայն հանել, քանի որ նա անբասիր վարկ ուներ: Ամենաերիտասարդ տուժածը, որն արդեն 23 տարեկան է, սեռական ոտնձգության է ենթարկվել 2003-ին: Մաքգուայերը դեռ 2006-ին Վիսկոնսին նահանգում մի անգամ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայց նրան հաջողվեց այդ անգամ բողոքարկել դատավճիռը: Մեկ այլ մեղադրանք էլ նրա հանդեպ, նույն բանի համար, առաջադրվել է Արիզոնա նահանգում՝ անցյալ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել