Լրահոս
Օրվա լրահոսը

Բացումն անում են պատանիները

Փետրվար 13,2009 00:00

Փետրվարի 16-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Վրաստանի պատանի բռնցքամարտիկների հավաքականների միջեւ ընկերական մրցաշարը:

Մեր վերջին տվյալներով, 13 քաշային կարգերում ռինգ մտնելու է շուրջ 70 մարզիկ (Ռուսաստանից եւ Ղազախստանից՝ 13-ական, Վրաստանից՝ 16, Հայաստանից՝ առնվազն 25):

Ընկերական այս մրցաշարի մրցավարությունը հիմնականում դրված է կազմակերպիչ կողմի վրա, սակայն Հայաստան ժամանող հավաքականների կազմում ընդգրկված է լինելու մեկական մրցավար, որոնք նույնպես ակտիվ մասնակցություն են ունենալու մրցաշարը սպասարկելու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել