Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկությունը եւ թենիսը

Փետրվար 13,2009 00:00

Ռուսաստանի եւ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը՝ ռուսաստանցի Մարիա Շարապովան, որի միայն գեղեցկությունը քիչ տղամարդկանց խելքահան չի անում, Ավստրալիայի բաց առաջնության շեմին ստացած ուսի վնասավածքը շարունակում է բուժել:

Շարապովան չի մասնակցելու Փարիզում կայանալիք թենիսի WTA-ի մրցաշարին։ Նրան փոխարինելու է սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչը: Եվ դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես են գալու կանանց թենիսի աստղեր Սերենա Ուիլյամսը, Ելենա Դեմենտյեւան…

Հիշեցնենք, որ աշխարհի երբեմնի թիվ մեկ ռակետ Շարապովան ներկայումս WTA-ի ցուցակում շվեյցարացի Պատի Շնայդերի հետ միասին բաժանում է 16-17-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել