Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության՝ ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման վերջին աղյուսակում Հայաստանը նահանջել է ամբողջ ինն աստիճանով՝ հանգրվանելով 121-րդ հորիզոնականում:
Իսպանիան շարունակում է պահպանել աշխարհի լավագույն ազգային հավաքականի տիտղոսը: Եռյակում նրան հաջորդում են, համապատասխանաբար, Գերմանիան եւ Հոլանդիան:
2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում մեր մյուս մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը:
10. Թուրքիա
53. Բելգիա
59. Բոսնիա եւ Հերցեգո վինա
122. Էստոնիա
Ցուցակում վերոնշյալ հավաքականներից մենք առաջ ենք միայն էստոնացիներից, այն էլ՝ ընդամենը մեկ աստիճանով: Հիշեցնենք, որ մեր հավաքականի պաշտոնական հաջորդ մրցակիցը հենց Էստոնիան է, որը հյուրընկալվելու է մարտի 28-ին՝ Երեւանում: Այդ խաղը երկուսի համար էլ սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն ՖԻՖԱ-ի ցուցակում նրանց հարեւանությամբ, այլ նաեւ 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակի, որտեղ, սակայն, տեղերը փոխված են: Հայաստանի ընտրանին 0 միավորով (Էստոնիան մեկ ոչ-ոքիով ունի 1 միավոր) եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: