Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ՝ ՆՈՐ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 13,2009 00:00

Երեկ Ֆրանսիայի Վալ դե Զիեր քաղաքում մեկնարկեց լեռնադահուկային սպորտի աշխարհի հերթական առաջնությունը, որտեղ մարզիկները նաեւ 2010 թվականին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության համար անհրաժեշտ միավորներ են վաստակում: Այս մրցաձեւում մեր հանրապետությունը ներկայացնում են Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը, Յուրի Մանուկյանը եւ Սեյրան Հարությունյանը: Նրանք մրցավայր ժամանել են մեկնարկից երկու օր առաջ: Եթե առաջին երկուսը ողջ մրցաշրջանի ընթացքում իրենց հաշվարկում գրանցել են Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ վարկանիշ, ինչը պաշտոնապես հաստատվելու է եկող տարվա սկզբին, մյուսները պայքարում են այդ իրավունքի համար:

Ըստ ամենայնի, Հայաստանը նաեւ դահուկավազքում օլիմպիական խաղերի ուղեգրի ակնկալիք ունի: Եվ այդ նպատակով փետրվարի 16-25-ը Չեխիայի Օլոմուց քաղաքում կայանալիք դահուկավազքի աշխարհի առաջնություն գործուղել է Թադեւոս Պողոսյանին, Արգամ Գրիգորյանին, Համլետ Չիլոյանին, Հովհաննես Սարգսյանին եւ Քրիստինե Խաչատրյանին:

Երեկ երեկոյան մեր դահուկորդները հանդես էին գալու հսկա ոլորավայրէջքում: Դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեզ ասաց, որ դահուկուղի մտնելու էին Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը եւ Յուրի Մանուկյանը: Նրանց մասնակցությունից ոչինչ հայտնի չէր: Արդյունքները հայտնի կլինեն միայն այսօր, քանի որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ժամային գոտին բավականին մեծ է եւ մարզիկների զբաղեցրած տեղերի ամփոփիչ ցուցակը ձեւավորվելու էր ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել