Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցե՛ք դիմացի մայթ, այնտեղ արեւ ա»

Փետրվար 13,2009 00:00

\"\"Ոստիկաններն այս խոսքերով էին իրացման գոտու բնակիչներին հորդորում հեռանալ կառավարության շենքի առջեւից:

«Մեր նախագահի այն խոսքերը, թե Երեւանը երեւանցիների համար է, միայն օդում ասված բառեր են ու կապ չունեն իրականության հետ: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Այստեղ մեր իրավունքներն ամեն րոպե ոտնահարում են: Նախորդ շաբաթներին ոստիկանները չէին թողնում այստեղ կանգնենք, ասում էին՝ անցեք մյուս մայթ, որ չխառնվեք ՀԴՄ-ներից բողոքողների հետ: Հիմա էլ հո նրանք այստեղ չեն, բայց մեզ էլի չեն թողնում, որ մեր բողոքը հանգիստ արտահայտենք»,- երեկ կառավարության շենքի առջեւ, իրացման գոտու բնակիչների ցույցի ժամանակ, «Առավոտին» ասաց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ՝ տուժած բնակիչները հերթական նամակն են պատրաստվում ուղղել վարչապետին, հույս ունենալով, որ որոշակի լուծումներ կստանան. «Այդ նամակում գրված է այն մասին, թե ինչպես 2004-ին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, իրացման գոտու բնակիչներին 1 քմ-ի դիմաց պետք է վճարվեր $944-ին համարժեք դրամ, սակայն ես կատարել եմ ուսումնասիրություններ եւ պարզել, որ 31 սեփականատեր ստացել է ընդամենը $200-300»:

Այդ սեփականատերերից մեկն էլ Պուշկինի 14 հասցեի նախկին բնակիչ Ռուզաննա Ղեւոնդյանն է, որն իր բնակարանի 1 քմ-ի դիմաց ստացել է $200: Նրա խոսքերով. «Ինձ ավելի գումար չեն առաջարկել: Երեք օրվա մեջ մեզ տնից հանեցին, տունն էլ քանդեցին: Իսկ մեզ հասանելիք փողերն ո՞ւմ մնացին»: Իսկ Աբովյան 1/2 հասցեի նախկին բնակիչ Գոհար Պետրոսյանի պատմելով էլ, ինքը դրսում է մնացել եւ պատրաստ է Հայաստանից մեկնել, մի այլ տեղ «բոմժ» լինել, բայց այլեւս այս պայմաններում չի կարող ապրել: Նրա ներկայացմամբ. «Պետական կարիքների համար 2002թ. հանեցին դուրս: Ի՞նչ պետական կարիք, իրենց գրպանի կարիքի համար էր: Վարձով ապրեցի, մի օր սառնարանս տվեցի վարձի դիմաց, մի ուրիշ օր՝ այլ ապրանք: Այսօր այդ տնից էլ են վռնդել: Փաստորեն, ես «բոմժ» եմ, աշխատանք էլ չունեմ, տղայիս ուսումն էլ կիսատ մնաց»: Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խնդիրը ոչ ոք չի ուզում լսել, նույնիսկ նախագահի նամակների ընդունման բաժնում են մերժում՝ իրենց նամակները վերցնել, ասելով. «Նախագահը ձեր նամակների ժամանակը չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել