Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱ ՈՂՋՈՒՆԵՑ ՀՀ-ՈՒՄ 2008-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 13,2009 00:00

\"\"

Օրերս բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են 2008թ.-ի ամենաքմահաճ, սկանդալային, մի խոսքով՝ ամենաանտանելի հանրաճանաչ մարդկանց ցուցակը, հաղորդում է lenta.ru-ն: Ի թիվս տարբեր «աստղ-աստղիկների», այդ ցուցակում 7-րդ տեղն է գրավել հայ ժողովրդի մեծ բարեկամ եւ հայոց ժողովրդավարության հիմնասյուն Ջոն Պրեսկոտը: Նրա մասին, մասնավորապես, գրված է. «Նա այս կարգի ցուցակների հին վետերաններից է՝ այս քաղաքական գործչի քմահաճույքները հայտնի են այս տասնամյակի կտրվածքով: Նա աջուձախ քամուն էր տալիս հարկատուների փողերը, օրինակ՝ պետական միջոցների հաշվին քշել էր տալիս ծառայողական մեքենան, որպեսզի միսիս Պրեսկոտը հանկարծ չփչացնի իր սանրվածքը: Պրեսկոտը հանրությանը զարմացրեց նաեւ մի խոստովանությամբ, որը ոչ ոք չէր սպասում լսել շուտով պապիկ դարձող 70-ամյա տղամարդուց:
Նա ասաց, որ տարիներ շարունակ տառապում է բուլիմիայով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել