Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական է դարձել հարցերը կրակոցով լուծելը»

Փետրվար 11,2009 00:00

\"\"Բլոգերները քննարկում են փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը

«Ա1+»-ի բլոգում՝ https://

a1plus.wordpress.com/ քննարկում է ընթանում՝ «Ում պատվերով է սպանվել Գեւորգ Մհերյանը» թեմայով: Նշենք, որ բլոգը վարում է «Բլանշ» կեղծանունով ստորագրող լրագրող Շուշան Հարությունյանը: Ներկայացնում ենք հատվածներ տեղադրված կարծիքներից առավել հետաքրքրականները՝ որոշ խմբագրմամբ:

Սերոժ. «Ես ինչքանով գիտեմ՝ ինքը էս ռեժիմի կադրն է եղել ու ամենալավ ձեւով ծառայել է իրենց: 34 տարեկանում ո՞վ է գնդապետ դառնում, որ»:

Սեւակ Մարտիրոսյան. «Հիմա ով գիտի՝ կասեն ընդդիմությունն է: Ինչքանով ես գիտեմ, Մհերյանը կարգին տիրապետում էր «ոստիկանության թղթաբանություն» կոչվածին ու գիտեր՝ ով, ում, երբ, ինչ… Դե, շատ բան ես իմանում, շուտ են հախիցդ գալիս: Կամ օգտագործում են, հետո էլ թե՝ շնորհակալ ենք, ցտեսություն»:

Բլանշ. «Երեւույթն արդեն ինքնին ցավալի է: Ցավում եմ Մհերյանի ընտանիքի ու բարեկամների համար… Ցավալի է նաեւ, որ մեր երկրում շարունակում են գործել հաշվեհարդարի ու հարց լուծելու նմանատիպ մեխանիզմները»:

Ճիշտը ասող. «Ստացավ իրանը»:

Գարիկ. «Հետաքրքիր է, թե «ճիշտը ասողը» ինչո՞ւ է այդքան ուրախ, որ 34 տարեկան մարդը սպանվել է: Ես չեմ հիշում, որ Մհերյանի մասին այսքան ժամանակ որեւէ վատ բան գրված լինի, որեւէ անպարկեշտ պահվածքի մասին բան լսած լինենք: Եթե աշխատել է Քոչարյանի մոտ որպես իրավաբան՝ չի նշանակում, որ հանցագործ է: Նախագահականը կամ ոստիկանությունը հիմնարկներ են, որտեղ բազմաթիվ նորմալ մարդիկ են աշխատում իրենց մասնագիտությամբ, որպես քաղծառայողներ եւ այլն: Նրանք հո բոլորը չե՞ն ներկայացնում իշխանության տեսակետը: Ուրեմն՝ ում սպանեն՝ պետական ծառայող, պիտի ուրախանա՞նք: Ես, համենայնդեպս, իրեն չեմ հիշում ո՛չ ցույցերի, ո՛չ մարտի 1-ի հետ կապված որեւէ դրվագում: Կարող է՝ շատ էլ նորմալ տղա էր, ընտանիք է թողել, կարելի՞ է նման անմարդկային բան ասել: Դրա համար էլ Գեղամյանների նմանները բերանները բացում են ու խոսում «անհանդուրժողականության» մասին»:

Քաղաքացի. «Գարիկ, նախագահականում կամ ոստիկանությունում բոլորը 34 տարեկանում գնդապետ չեն դառնում ու իրենց տան դիմաց չեն կրակում գլխին 4-5 անգամ: Այստեղ մի բան այն չի: Ու իզուր մի տեղափոխեք հարցը ընդդիմություն-իշխանություն դաշտ: Այստեղ հարցն այս մարդու աշխատանքային գործունեության հետ է կապված»:

Գարիկ. «Քաղաքացի ջան, փոխգնդապետ դարձել է «ավտոմատ», քանի որ այլ «ռանգով» չի կարելի փոխոստիկանապետ նշանակվել: Մինչ այդ, ինչքան գիտեմ, եղել է մաքուր քաղաքացիական՝ իրավաբան է կրթությամբ:

Իսկ ինչ վերաբերում է, թե ում են կրակում՝ հիմա շատ բան է փոխվել, շատ դժվար է ասել, թե ում ինչ ասելու համար են կրակում…

Ամեն դեպքում, չարժե ուրախանալ, ինչպես բլոգում ոմանք են անում: Կարծես սովորական է դարձել հարցերը կրակոցով լուծելը»:

Լիլիթ. «Ցավալի է, միանշանակ, բայց շատ գլուխ մի կոտրեք կռահումներ անելու վրա: Միեւնույն է՝ ոչինչ էլ չի պարզվելու: Ավազակների երկրում այդպես է»:

Օսան. «Գիտեք, ցավալին այն է, որ ամեն ինչ սովորական է դարձել: Անգամ 34 տարեկան տղայի մահը: Իսկ քանի՞ տարեկան էին այն երիտասարդները, որոնց գնդակահարեցին մարտի 1-ին: Մի՞թե մեղավոր էին, որ պայքարում էին իրենց իրավունքների համար»:

Վահագն Ղուկասյան. «Փաստն այն է, որ Մհերյանը ստուգումներ է իրականացրել Անձնագրերի եւ վիզաների վարչությունում: Հետեւաբար, անկախ նրանից, թե Սերժիկը ցանկացե՞լ է Ալվինա Զաքարյանին զոհաբերել, թե՞ ոչ, բայց որ ստուգումների արդյունքում «աբշագից» կճմտած փողեր էին երեւալու ու կեղծ տեղեկանքի քավոր տիկինը լուրջ «պռոբլեմ» էր ունենալու՝ սա տիկինն ու իրեն հավասար պաշտոնյաները շատ լավ գիտեն…

Մի խոսքով, ասածս այն է, որ ցանկացած դեպքում Մհերյանը լուրջ սպառնալիք էր դարձել Ալվինա Զաքարյանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել