Երեկ կառավարության առջեւ, արտաքին գործերի նախարարի հաշվետվության ընթացքում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում է գտնվում այն փաստաթղթի պատրաստումը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պաշտոնական տեսակետից՝ հիմնական պատասխաններն այն հարցադրումների, որոնք հաճախ հնչում են տարբեր միջազգային համաժողովներում. «Պետական շատ ծառայողներ, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են եւ հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի մեջ են ընկնում, երբ հնչում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր»: Ի պատասխան՝
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ այդ փաստաթուղթն արդեն պատրաստ է եւ ուղարկվել է բոլոր գերատեսչություններին: