Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ

Փետրվար 07,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության դրված Անզոր Իսախանովի գործի մասին: Վերջինս աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: Նա դիմել էր ինստիտուտի ադմինիստրացիային՝ իր արձակուրդից մնացած 11 օրերը օգտագործելու խնդրանքով: Սակայն երբ վերադարձել է արձակուրդից, տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է: Հունվարի 8-ին դատավոր Արարատ Պետրոսյանը հրապարակեց վճիռը, որով վերականգնվեցին Անզոր Իսախանովի նյութական եւ աշխատանքային իրավունքները: Հիշեցնենք, որ դատական գործընթացի ժամանակ իր մահկանացուն էր կնքել Իսախանովի հիվանդ կինը:

Երեկ «Առավոտը» տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մ. Կարապետյանը: Նա գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանը անտեսել է հայցային վաղեմություն կիրառելու իրենց իրավաբանի ներկայացրած դիմումը, արդյունքում կայացվել է «գործի փաստական հանգամանքների հետ կապ չունեցող վճիռ»: Գեներալ-մայորը (չգիտես՝ ինչո՞ւ նա, քանի որ պատասխանողը դատարանում եղել է ռազմական ինստիտուտի իրավաբանական վարչության պետը- Ռ.Մ.) դատարանից պահանջում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել