Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵԼ, ՄԻԱՍԻՆ ՍՈՎՈՐԵԼ

Փետրվար 07,2009 00:00

\"\"Երեկ ՀՀ ԿԳՆ-ում կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր՝ Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը: Բ. Եսայանը տեղեկացրեց, որ այժմ հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 31 դպրոց: Հուշագիրը հնարավորություն կտա 3 տարում Տավուշի մարզի բոլոր դպրոցները ներգրավել ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանցում: «Ներառական կրթությունը հավասար պայմաններ է ստեղծում բոլոր երեխաների համար՝ հասարակությունն առավել հանդուրժող, բաց, ինչու չէ, նաեւ մարդասիրական դարձնելու համար»,- նշեց նախարարի տեղակալը:

Համաձայն ծրագրի՝ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում ներդրվող ներառական կրթության զարգացման մոդելը կկիրառվի ՀՀ մյուս մարզերում եւ քաղաքներում: Նախատեսվում է նաեւ ստեղծել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերման ու գրանցման մեխանիզմներ եւ փորձարկել նրանց տվյալների հավաքագրման բազան, որը հիմք կարող է հանդիսանալ ազգային բազայի ստեղծման համար: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն վերապատրաստումներ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ, որը հիմքեր կստեղծի գործընթացի շարունակականության ապահովման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել