«Ինչպե՞ս կարող եմ որեւէ լավ բան նկատել այն երկրում, որտեղ սեփական ազատամարտիկներին նման կերպով մեկ տարի պահում են անազատության մեջ եւ այդպես էլ չեն կարողանում բացատրել-հաստատել, թե ինչու: Ես քաղաքական գործիչ չեմ եւ զերծ եմ մնում գնահատական տալուց իշխանությունների գործունեությանը այնպիսի մեծ քաղաքական խնդիրներում, ինչպիսին է, ասենք, Արցախի հարցը: Բայց երբ տեսնում եմ, որ այդ Արցախն ազատագրած, Արցախի համար կռված տղաներն այսօր քաղբանտարկյալներ են, ակամայից սկսում եմ նաեւ այդ հարցում չվստահել իշխանություններին»,- մեր հարցին՝ իշխանության կողմից արված ի՞նչ լավ քայլեր է նկատում, ի պատասխան ասաց հայտնի դերասան, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանը: Կարդացեք