«AskMen.com» ինտերնետային հանդեսը հրապարակել է աշխարհի 99 ամենացանկալի կանանց ավանդական ցուցակը:
Այս տարի ցուցակում ընդգրկվել է չորս մարզուհի: Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան տեղ է զբաղեցրել 83-րդ հորիզոնականում՝ 13 քայլով գերազանցելով իր գործընկերուհի եւ գեղեցկության առումով գլխավոր մրցակից՝ սերբ Անա Իվանովիչին: Վերոնշյալ ցուցակում 86-րդ հորիզոնականն զբաղեցրել է պարագվայցի նիզականետորդուհի Լերին Ֆրանկոն:
Իսկ խառը մենապայքարների մրցումների մասնակից ամերիկացի Ջինա Կարանոն շրջանցել է բոլորին՝ հայտնվելով 73-րդ տեղում:
Այսպիսով, նա դարձել է տարվա ամենացանկալի մարզուհի: