Դանիայի Օրհուս քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի 2011 թվականի (մինչեւ 21 տարեկաններ) առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները կրկին հայտնվեցին նույն խմբում: Նրանց հետ են նաեւ Շվեյցարիան, Իռլանդիան, Վրաստանը, Էստոնիան:
Որակավորման մրցաշարը մեկնարկելու է մարտի 28-ին եւ ավարտվելու՝ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին: Հավաքականներն այդ փուլում հանդիպելու են երկուական անգամ՝ սեփական հարկի տակ եւ մրցակցի դաշտում: Որակավորման արգելքը հաղթահարում են տասը խմբերում հաղթող հավաքականները եւ երկրորդը ճանաչվածներից չորս լավագույն ցուցանիշ ունեցող թիմերը: Այդ 14 երջանիկ հավաքականները «փլեյ-օֆֆ»-ում միմյանց միջեւ կորոշեն յոթ լավագույններին, որոնք, ինչպես նաեւ Դանիայի երիտասարդական ընտրանին, եզրափակիչում կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակեց նաեւ Հայաստանի հավաքականի խաղացանկը:
05.06.09. Շվեյցարիա-Հայաստան
09.06.09. Հայաստան-Թուրքիա
04.09.09. Հայաստան-Շվեյցարիա
13.10.09. Թուրքիա-Հայաստան
14.11.09. Հայաստան-Էստոնիա
17.11.09. Հայաստան-Իռլանդիա
02.03.10. Իռլանդիա-Հայաստան
20.05.10. Էստոնիա-Հայաստան
07.09.10. Վրաստան-Հայաստան
11.10.10. Հայաստան-Վրաստան: