Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որի տեղափոխվելը Հունաստանի ՊԱՕԿ չկայացավ, այս օրերին փորձաշրջան է անցնում Նորվեգիայի փոխչեմպիոն «Ֆրեդրիկստադ» ակումբում: Այս տեղեկատվությունը հաստատում է նաեւ նորվեգական ակումբի պաշտոնական կայքը:
«Ֆրեդրիկստադն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգ քաղաքում եւ Պաչաջյանը նրանց հետ է: Սպասվում է, որ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում կմասնակցի նորվեգական մեկ այլ հանրահայտ ակումբի՝ «Ռուսենբորգի» հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը: Լեւոնի՝ «Ֆրեդրիկստադ» տեղափոխվելու հավանականությունը մեծ է: Սակայն ի՞նչ պայմաններով, ակումբի ղեկավարությունն առայժմ հրապարակել նպատակահարմար չի գտնում: