Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրովչենկոն՝ ընդդեմ Ռուսաստանի

Փետրվար 06,2009 00:00

 \"\"Մոսկվայի փաստաբանների գրասենյակի նախկին աշխատակից Սերգեյ Բրովչենկոյի նկատմամբ քրեական դատավարությունը տեւել է դադարներով՝ գրեթե 9 տարի: Երեք անգամ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, որը հետո անհիմն է համարվել: Նրան ամեն անգամ ազատ են արձակել, իսկ 4-րդ անգամ նորից ձերբակալել՝ դատապարտելով 6,5 տարվա ազատազրկման, ուղիղ անքան ժամկետով, որքան նա արդեն գտնվել էր անազատության մեջ: Անցյալ տարեվերջին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ պաշտպանել է ռուս փաստաբանի իրավունքները: Հաշվի առնելով այդ որոշումը՝ Ռուսաստանի Դաշնության դատական վերին ատյանը ստացել է հսկողական բողոք: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա թվով 5-րդ դատական քննությունը, եւ Սերգեյ Բրովչենկոն վերջապես կարդարացվի: Հիշեցնենք, որ նրա ձերբակալումը տեղի է ունեցել 1997 թ. մայիսի 19-ին: Այդ նորությունը միանգամից պայթել է ամբողջ երկրով: Հետաքննությունը դեռ առաջին քայլերն էր անում, երբ տարբեր ԶԼՄ-ներ տեղեկացրին, որ դատապաշտպանը նարկոբարոն է: Նա ձերբակալվել է այն պահին, երբ փորձում էր վաճառելու նպատակով գնել 5 կգ թմրանյութ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել