Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՑԱՎԱԼԻ Է

Փետրվար 05,2009 00:00

Գրեթէ ամեն օր հետեւում եմ Հայաստանի մի շարք թերթերին, ներառեալ «Առաւօտ»-ին։ Կարդում եմ բոլոր լուրերը։ Ինձ հետաքրքրում է այն, ինչ որ առնչւում է Հայաստանի հետ, լինի դա քաղաքական, տնտեսական, թէ հասարակական։ Ուրախանում եմ լաւ լուրերով, անհանգստանում եմ վատ լուրերով։ Կասկած չունեմ, որ ինձ նման շատ-շատերը կան սփիւռքում, որոնք հետեւում են Հայաստանի անց ու դարձին։

Ինձ համար ամենաանհանգստացնող լուրերը, տեղական՝ հասարակական լուրերն են։ Օրինակ, Մարտի մէկի դէպքերը, իսկ այս վերջինը՝ Էջմիածնի շուկայի միջադէպը։ Եւ մի ուրիշը՝ փոխնախարարների ծեծկռտուքը ճաշարանի մօտ։ Ցաւալի է, ցաւալի է, որովհետեւ աշխարհի ամենահին քաղաքակիրթ ազգերի շարքերին դասւելով, այս քսանմէկերորդ դարում դրսեւորում ենք ամենաանարժան ու անքաղաքակիրթ արարքներ, որոնք վայել չեն ամենահասարակ անհատի, ինչ մնաց երկրի պետական բարձրաստիճան ծառայողների, որոնք ներկայացուցիչներն են համարւում մի երկրի։

Թւում է թէ, այդ պաշտօնեաները նախքա ն որ իրենց պատրաստեն այդպիսի դիրքերի համար, կարիքն ունեն մարդկային դաստիարակութեան դասընթացքներ տեսնելու։ Դժբախտաբար նրանք զուրկ են իրենց հանգամանքը գիտակցելուց։ Մեր երկրում այդպիսի մարդիկ տեղ չունեն հասարակութեան մէջ, ինչ մնաց պետական դիրքի հասնեն։

Կարծում եմ, ձեր թերթով դէպքերին անդրադառնալու հետ զուգահեռ, դաստիարակչական դասեր պէտք է տաք դրանց, մէկ է՝ լինեն նրանք հասարակ ոստիկաններ, թէ նախարարներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել