Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ

Փետրվար 05,2009 00:00

Առաջնորդվելով «Կրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ պետական հանրակրթական հաստատությունների մասին այլ փաստաթղթերով, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնին հանձնարարվել էր ստեղծել «Արագ արձագանքման թեժ գիծ»՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դրամահավաքությանը առնչվող բողոքները արձանագրելու եւ դրանց ընթացք տալու համար: Կարգադրությունը գալիս է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից:

Սյունիքում մարզպետի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, եւ 2008 թվականի դեկտեմբերի 8-ից արագ արձագանքման խումբը սկսել է աշխատել: Անցած երկու ամիսներին խումբը ոչ մի բողոք չի ստացել՝ բողոքների գրացման համար նախատեսված մատյանը դատարկ է: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի, իրենք ամիսը երկու անգամ՝ երկու շաբաթը մեկ պետք է ամփոփեն ստացված բողոքները եւ դրա մասին տեղեկանք տրամադրեն ԿԳ նախարարությանը: Արսեն Գրիգորյանը վստահ է, որ մանկավարժը մեծարման կարիք ունի, բայց ուսուցիչներին, ոսկյա զարդերի եւ թանկարժեք նվերների փոխարեն, ճիշտ կլինի երախտագիտությունը արտահայտել շնորհավորական բացիկների եւ ծակղեփնջերի տեսքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել