Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏ» ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 05,2009 00:00

Ինչպես հայտնի է, «Արարատ» ակումբի ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը 2008 թ. դեկտեմբեր եւ 2009 թ. հունվար ամիսներին, առանց որեւէ պատճառաբանության, չի հաճախել ակումբ եւ չի մասնակցել թիմի մարզումներին: Ըստ հավաստի տվյալների, հունվար ամսից Վահագն Մինասյանը մարզվել է «Փյունիկ» թիմում եւ հունվարի 24-ին նրա հետ ուսումնամարզական հավաքի է մեկնել Սոչի:

«Արարատն» իր վրդովմունքն է արտահայտում այդ կապակցությամբ, քանի որ առկա փաստը թե աշխատանքային պայմանագրի հոդված 7-ի՝ «Ֆուտբոլիստը պարտավոր է զերծ մնալ առանց ակումբի գրավոր համաձայնության սպորտի այլ տեսակով զբաղվելուց կամ այլ ակումբներում մարզվելուց», թե ՀՖՖ «ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգի» կոպիտ խախտում է: Զարմանալի է, բայց «Փյունիկ» ակումբը վերը նշվածի կապակցությամբ որեւէ պաշտոնական տեղեկատվությամբ չի ներկայացել ոչ հանրությանը եւ ոչ էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբին: Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ Վահագն Մինասյանը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը պայմանագիր ունի «Արարատի» հետ:

Նման անպատասխանատու վարքագծով ֆուտբոլիստը եւ «Փյունիկը» խախտում են ինչպես սպորտային տարրական էթիկայի նորմերը, այնպես ել ՀՖՖ «ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգի», ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կողմից հաստատված հստակ կանոնները:

Փաստի առիթով «Արարատը» փետրվարի 2-ին դիմել է ՀՖՖ խնդրանքով՝ համապատասխան ընթացք տալ գործին եւ ֆուտբոլիստ Վահագն Մինասյանի ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել