Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻՆ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՌԱՆՁԻՆ ՈՒՏԵԼ

Փետրվար 05,2009 00:00

Կյանքում լինում են իրավիճակներ, երբ գեղեցիկ, սլացիկ կազմվածք ունեցող կնոջ հետ ամուսնությունից ընդամենը մի քանի տարի անց տղամարդը նկատում է, որ իր կողքին հայտնվել է ճարպակալած ու հեւացող ուրիշ մեկը: Դրա արդյունքը սովորաբար տղամարդու վերաբերմունքի սառեցումն է, ինչպես նաեւ սեքսուալ կյանքի նվազեցումը: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են փոքր-ինչ գիրուկներին ու առողջներին, բայց ոչ ճարպակալած կանանց: Կնոջ կյանքը վերջնականապես թունավորված է: Նա սկսում է նյարդայնանալ, ապրումների մեջ ընկնել եւ ավելի է գիրանում:

Սակայն այս իրավիճակից հնարավոր է հեշտությամբ խուսափել: Պարզապես, անհրաժեշտ է ճիշտ սնվել, հետեւողական լինել սննդի ընտրության, ուտելու ժամերի հարցում, եւ ամեն ինչ հարթ ու հանգիստ կընթանա: Ընդ որում, դա պետք է անել ոչ թե ճարպակալումից հետո, այլ առաջ ու նույնիսկ այն դեպքում, երբ երեկոյան ճաշակած տորթը ոչ մի կերպ չի ազդում նուրբ իրանի չափերի փոփոխության վրա:

Շատ կանայք բողոքում են, թե ընտանիքում ոչ ոք, հատկապես՝ ամուսինը, չեն միանում իրենց՝ ճիշտ սնվելու հարցում, այլ նախընտրում են ուտել յուղոտ մսեղեն, թխվածք եւ այլն, ընդ որում՝ երեկոյան ժամերին:

Պարզաբանենք. իսկ ինչո՞ւ ձեր ամուսինը պետք է ձեզ հետ միասին ուտի այն, ինչ դուք եք ուտում: Թող նա ուտի այն, ինչ ուզում է, երբ ուզում է ու ինչքան ուզում է:

Պատահում է, որ առավոտյան ամուսինն ու երեխաները տեղը-տեղին սնվում են, իսկ կինը սահմանափակվում է մեկ գավաթ սուրճով: Ի՞նչն է ձեզ խանգարում նույն կերպ վարվել նաեւ ընթրիքի ժամանակ: Ուղղակի նստեք ձեր սիրելիի կողքին ու դանդաղ, առանց շտապելու կերեք յոգուրտ կամ որեւէ միրգ: Իսկ որպեսզի չգայթակղվեք սեղանին դրված համեղ ուտեստներով, ավելի վաղ ժամերի կերեք բավարար չափով: Ընդ որում, անկախ ժամից ու տեղից՝ կերեք ձեզ համապատասխան ուտելիք՝ աղի, համեմունքների, քաղցրեղենի սահմանափակմամբ եւ նվազագույն յուղայնությամբ:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. շատ կանայք սովորություն ունեն ճաշ եփելիս այն համտեսել, ինչ-որ բան կտրատելիս՝ կողքից ուտել: Հրաժարվե՛ք այդ վատ սովորույթներից: Ծայրահեղ դեպքում ուտեստի համը ստուգելու համար կես թեյի գդալն էլ բավարար է, իսկ որեւէ բան կտրատելիս՝ ուտելու մասին ընդհանրապես մոռացեք:

Եվ, ի վերջո, սննդամթերք գնելիս ձեզ համար կատարեք առանձին գնումներ՝ անյուղ եւ ոչ աղի պանիր, անյուղ կաթնաշոռ եւ թթվասեր, ցածր կալորիականությամբ քաղցրավենիք եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել