Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Ֆորմուլա 1» դասի աշխարհի 2009 թվականի առաջնությունում ամենամեծ բյուջեն կունենան «Տոյոտան» եւ «Մակլարենը», որոնցից յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորությունը կազմելու է 270 մլն եվրո:
Այս թվերը հրապարակել է «motorsport-total.com» ինտերնետային կայքը՝ չմոռանալով ավելացնել նաեւ, որ տվյալներն առայժմ պաշտոնական չեն: Մրցաշրջան 2009-ում «Ֆորմուլա 1»-ի թիմերի տարեկան բյուջեների կանխատեսումն այսպիսին է:
1-2. «Տոյոտա» 270 մլն եվրո
1-2. «Մակլարեն» 270 մլն
3. «Ֆերրարի» 255 մլն
4-5. «Ռենո» 210 մլն
4-5. «ԲՄՎ-Զաուբեր» 210 մլն
6. «Ռեդ Բուլլ» 120 մլն
7. «Ուիլյամս» 100 մլն
8. «Տորո Ռոսսո» 80 մլն
9. «Ֆորս Ինդիա» 70 մլն