Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը՝ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, 2009 թվականի փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը հայտարարում են ուսանողների եւ աշակերտների համար անցկացվող՝ «Իմ հեռու, իմ մոտիկ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր դասարանների աշակերտները։ Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները եւ աշակերտները կպարգեւատրվեն համակարգիչներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները՝ արժեքավոր նվերներով, պատվոգրերով։ Մրցութային աշխատանքները կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, մինչեւ 2009 թվականի հունիսի 1-ը: Մանրամասների համար դիմել՝ հեռ.
Իսկ ե րիտասարդ առաջնորդների դպրոցը հայտարարում է 2009-2010 ուսումնական տարվա իններորդ հոսքի ընդունելություն: Դպրոցի առաջին կուրս ընդունվելու համար կարող են դիմել 20-25 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաեւ սփյուռքահայ երիտասարդներ: Ուսուցումը դպրոցում անվճար է: Ուսման տեւողությունն է մեկ տարի: Դասընթացները տեղի են ունենալու Երեւանում, շաբաթական միջինը երկու օր՝ երեկոյան ժամերին: Դպրոցի լավագույն շրջանավարտները կներգրավվեն նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, հնարավորություն կունենան վերապատրաստվելու եւ մասնակցելու միջազգային սեմինարների ու ծրագրերի։
Դիմումների հանձնման վերջին ժամկետն է 2009թ. փետրվարի 15-ը:
Մանրամասների համար այցելեք www.armyouthcenter.am եւ www.youngleaders.am ինտերնետային կայքեր: