Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ

Փետրվար 05,2009 00:00

\"\"

«Եվս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ հայտարարել՝ մենք բացառիկ առաջարկություն ենք արել ընդդիմությանը, որի հետ ուզում ենք կառուցել կամուրջներ, համագործակցություն, եւ առաջարկել ենք համագործակցության գործիք, այն է՝ հակակոռուպցիոն մեր համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգի իրականացում, եւ հրավիրել ենք ընդդիմությանը, այդ թվում՝ պառլամենտում չներկայացված ընդդիմությանը, մասնակցելու այդ մոնիտորինգի աշխատանքներին. սա բացառիկ հնարավորություն է, որովհետեւ այդ համալիր ծրագիրը բավականին լուրջ ծրագիր է, որը մշակվում է միջազգային լավագույն փորձագետների մասնակցությամբ, եւ այդ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալու լուրջ առաջընթաց ապահովելու մեր երկրում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձեր մասնակցությունը էապես կբարձրացնի մի կողմից՝ վստահությունը այդ հանձնաժողովի նկատմամբ, մյուս կողմից՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը, հրավիրում ենք ձեզ մասնակցության»,- երեկ խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել