ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադ:
Ս. Օհանյանը շրջել է զորանոցում, ծանոթացել զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգել դասացուցակների առկայությունը, ինչպես նաեւ՝ վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների եւ միջոցառումների ցանկը:
Նախարարն իր խոսքում նշել է նաեւ, որ զինանձնակազմը մշտապես պետք է ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Ս. Օհանյանը շրջել է զորամասի պահակատանը, ծանոթացել պահակային ծառայության իրականացման պայմաններին, զրուցել նաեւ պահակային ծառայություն իրականացնող զինվորների հետ եւ զինվորներից մեկին, որպես խրախուսանք, նվիրել ՀՀ զինված ուժերի խորհրդանիշով ժամացույց: