Սյունիքի մարզի դատախազությունում, Սիսիանի քաղաքապետարանում կատարված մի քանի ապօրինությունների առիթով, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով: Դրա համար հիմք է հանդիսացել 2008 թ. հոկտեմբերի 28-ին Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի կողմից Սիսիանի պոլիկլինիկայի շենքի՝ շուկայականից ցածր գնով օտարումը: 35 միլիոն դրամ կադաստրային արժեքով շենքը վաճառվել է 10 միլիոն դրամով: Վաճառքը կատարվել է առանց ավագանու որոշման, ինչը որակվել է Լ. Սարգսյանի կողմից՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Նույն մեթոդներով օտարվել է նաեւ քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենան: Հավելենք, որ 2008 թ. հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Լավրենտ Սարգսյանը չի ընտրվել քաղաքապետ: