Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Փետրվար 04,2009 00:00

\"\"Երեկ, ժամը 20.20-ի սահմաններում, Բարբյուսի փողոցի բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր տան մուտքի մոտ սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանը: «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետի տեղակալը տեղում մահացել է գլխին ստացած մի քանի եւ այդ թվում՝ ստուգողական կրակոցի արդյունքում: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են պարկուճներ, իսկ հանցագործության առարկան՝ հրազենը, չի հայտնաբերվել: «Առավոտի» ֆոտոթղթակցի՝ դեպքի վայր ժամանելու պահին այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին եւ ներկա ոստիկանապետեր Հայկ Հարությունյանն ու Ալիկ Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատափորձագետ Շոթա Վարդանյանը եւ այլք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Գեւորգ Մհերյանը ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2008թ. հունիսի 2-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով: Մինչ այդ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի օգնականը՝ իրավական գծով:

\"\"

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել