Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ցուցավահանակներին, պատերին հայտնվել են այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ: Գլխին 1 կգ մազ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է փող աշխատելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնել: Դրա դիմաց առաջարկվում է 150 000 դրամ: Կան մազահավաք մրցակից ընկերություններ, որոնք երեկվա դրությամբ առաջարկում էին անգամ 160 000 դրամ: Սակայն մի բան պարզ չէ. դրա դիմաց ՀԴՄ «շահող» կտրոն տալո՞ւ են, թե՝ ոչ: Կամ որտե՞ղ է տեղադրվելու ՀԴՄ սարքը, եթե գլխիդ այլեւս մազ չունես: