Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

21 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Փետրվար 03,2009 00:00

\"\"

Երեկ, ժ 15:30-ի սահմաններում, Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ականատեսների պատմելով, երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է գցել կամրջից եւ ընկել ջրի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպան եղած անձը՝ 29-ամյա Դավիթ Գրիշայի Հովհաննիսյանը, վանաձորցի է:
Երեկ, ժ. 11:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ծիծեռնակաբերդի տարածքում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տարածքում ծառից կախված հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դիակ: Նրա գրպանից հայտնաբերվել է հեռախոսահամար, որով փորձ է արվում ճշտել մահացածի ինքնությունը: Պարզվել է, որ դա Նորիկ Սարգիսի Սարգսյանն է, ով ինքնասպան է եղել սոցիալական հողի վրա՝ պարտքեր ունենալու եւ դրանք մարել չկարողանալու պատճառով: Երկու դեպքում էլ փաստի առնչությամբ հարուցվել է քրգործ: «Առավոտի» տեղեկություններով, միայն 2009թ. հունվարի 1-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 21 դեպք: Հավելենք, որ անցյալ հինգշաբթի օրն էլ իր տանը կախվելու միջոցով մահացել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել