Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԸ ՔՉՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ

Հունվար 31,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց անցած տարվա հոկտեմբերին, եւ «Էրեբունի» հյուրանոցում պետությունը վարձակալեց 548,3 քմ տարածք: Երեկ նախարարությունը հրապարակել է մեկ տարվա՝ իրականում երեք ամսվա գործունեության հաշվետվությունը եւ նշել արած դրականը. ՀՀ առողջապահության նախարարության հետ լուծվել է սփյուռքահայ ուսանողների բուժօգնության եւ բուժսպասարկման վճարները հայաստանաբնակ ուսանողների վճարներին հավասարեցնելու հարցը, ԿԳՆ-ի հետ քննարկվում է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ըստ որի՝ սփյուռքահայ ուսանողների ուսման վարձը պետք է հավասարեցնել հայաստանցի ուսանողների ուսման վարձին՝ հատկապես հայագիտական առարկաների մասնագետների պարագայում, տրանսպորտի եւ կապի նախարարության 2009 թ. նամականիշների ծրագրում վարչապետի հանձնարարությամբ ներառվել են նաեւ սփյուռքյան գաղթօջախները եւ այլն: Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսել է նաեւ բացասականի մասին: Օրինակ, «Նախարարության համար վարձակալված մակերեսը խիստ սահմանափակ է: Դեռեւս համակարգման կարիք ունի այն խնդիրը, որ այլ գերատեսչություններ համապատասխան տեղեկատվություն չեն ներկայացնում նախարարությանը՝ Սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ»:

Իսկ այս տարի Սփյուռքի նախարարությունը մտադիր է անել հետեւյալը. Հայ ճարտարապետների համահայկական համաժողովի կազմակերպում, Հայ գիտնականների հավաքի կազմակերպում, «Մեծարման օր» միջոցառումների շարք՝ նվիրված Ալեք Մանուկյանին, Շարլ Ազնավուրին, Քըրք Քըրքորյանին, Հայ իրավաբանների համահայկական համաժողովի կազմակերպում, Հայ բանկիրների եւ ֆինանսիստների համահայկական համաժողովի կազմակերպում, «Հեքիաթների հայ աշխարհ» եւ Սփյուռքի գրողների ալմանախի հրատարակություն, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ստեղծում, Հայրենադարձության ծրագրերի մշակում, օրենսդրության կատարելագործում, այցելություններ Սփյուռքի համայնքներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031