Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 31,2009 00:00

ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԳՈՒՅՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եթե որոշել եք վերանորոգել ձեր բնակարանը, գնել նոր կահույք կամ փոխել վարագույրները, ապա վաղ թե ուշ պիտի կատարեք գույների ընտրություն, որը չնայած միշտ հետին պլան է մղվում, սակայն իրականում ամենակարեւոր հարցն է՝ ձեզ շրջապատող իրականությունը հարմարավետ եւ հաճելի դարձնելու տեսանկյունից: Նախեւառաջ, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած դեպքում ներդաշնակությունը ստեղծվում է հակասական՝ բաց, մուգ, վառ եւ նուրբ գույների համադրությամբ:

Ինչ վերաբերում է առանձին գույներին, ապա ընտրելիս անպայման պետք է հաշվի առնել դրանց նշանակությունը: Օրինակ, դեղին գույնը նման է արեւոտ օրվա եւ ուրախ տրամադրություն է առաջացնում, առաջ ընթանալու ձգտում եւ հույս: Մանուշակագույնն ու կապույտը առաջացնում են անվստահություն՝ տրամադրության անկում: Երկնագույնը միշտ ասոցացվում է թեթեւության եւ ռոմանտիկայի հետ: Բաց կանաչը նույնպես թեթեւ ու եթերային է դարձնում մթնոլորտը, իսկ մուգ կանաչը մեղմ է եւ, միեւնույն ժամանակ՝ ծանր:

Ընդհանուր առմամբ, կանաչը հանգստացնում է եւ դրդում քնկոտության: Այն նաեւ երազելու եւ ինքնահաստատվելու տրամադրություն է առաջացնում, հանդիսանում պաշտպանվածության եւ ինքնամփոփման խորհրդանիշը: Կարմիրն առաջին հերթին բնութագրում է ուժը, դրդում է ակտիվության՝ ծնելով գործելու եւ հաջողության հասնելու ձգտում: Սեւը խորհրդանշում է կյանքի եւ կենցաղի վառ գույների մերժումը, իսկ դարչնագույնը միշտ կապված է հարմարավետության զգացումի հետ:

Ա. ՍՈՒՐԵՆՅԱՆ

ՍՈՒՐՃԻ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Հայտնի է, որ հատկապես առավոտյան, առույգանալու համար, չկա ավելի լավ միջոց, քան մեկ բաժակ սեւ սուրճը: Առավոտյան սուրճը մարդուն ապահովում է ադրենալինով, առաջացնում է աշխուժություն եւ օրգանիզմին տալիս անհրաժեշտ էներգիայի չափաբաժին: Սակայն օրական 10-20 բաժակ սուրճ խմողներին զգուշացնենք, որ սուրճի չարաշահումը կարող է հակառակ արդյունքը տալ: Ճիշտ է, կոֆեինը ավելացնում է ուղեղի ընկալունակությունը, սակայն չարաշահման դեպքում սուրճն առաջացնում է գլխացավ, լարվածություն եւ անհանգիստ հոգեվիճակ: Բժիշկներն ապացուցել են, որ օրական 4-5 բաժակ սուրճը, հատկապես ալկոհոլային խմիչք օգտագործող մարդկանց մոտ, թուլացնում է լյարդի ցիռոզի հավանականությունը, սակայն ամեն դեպքում ալկոհոլն իր «չար գործը» կանի, եթե խմելուց անմիջապես հետո որոշեք սուրճով հյուրասիրվել: Շատերը նույնիսկ սուրճը նախընտրում են ծխախոտի հետ, սակայն անհերքելի է, որ համատեղումը 40-60%-ով մեծացնում է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապելու ռիսկը:

Գաղտնիք չէ, որ կոֆեինը խթանում է նաեւ օրգանիզմում «երջանկության հորմոնի» ավելացմանը, սակայն մի շարք մասնագետներ, այնուամենայնիվ, սուրճը ներառել են թմրեցնող նյութերի շարքում: Սուրճը պարունակում է մոտ 310 հանքային նյութեր եւ մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հակաօքսիդներ: Օգտակար հատկություններից զատ, կոֆեինն ունի նաեւ մի շարք հակացուցումներ, օրինակ՝ այն չի կարելի խմել քնաբեր կամ ցավազրկող դեղերից անմիջապես առաջ կամ հետո:

Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել մազաթափության: Ռուսների հավաստմամբ, կոֆեինը դրական ազդեցություն է թողնում մարդու տեսողության վրա եւ աչքերն ավելի լավ են արձագանքում արտաքին գրգիռներին: Մեծ Բրիտանիայի գիտնականների պնդմամբ, կոֆեինը կանանց համար ունի ցավազրկող հատկություն, իսկ լաբորատոր փորձերը վկայում են, որ կոֆեինը նույնատիպ ազդեցություն տղամարդկանց վրա չի թողնում:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031