Լրահոս
Օրվա լրահոսը

Նեկրոֆիլիա

Հունվար 31,2009 00:00

\"\"Այդպես է բնութագրել 26 կոմիսարների հուշարձանի վերացումը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Երեկ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց 1918 թվականի սեպտեմբերի 20-ին թուրքեստանյան ավազուտներում գազանաբար սպանված Բաքվի 26 կոմիսարների հուշակոթողի վերացման ու Ստեփան Շահումյանի եւ նրա մարտական զինակիցների աճյունները ծայրամասային գերեզմանոցում վերաթաղելու աշխատանքը: Մենք գտնում ենք, որ ադրբեջանական իշխանությունների հերթական վանդալիզմը կանխամտածված ու պետականորեն իրագործվող գործողություն է, քանի որ, ըստ իրենց՝ Կոմունայի ղեկավարները հայեր են: Ասել է թե, հայության հետ կապված ամեն մի հետք, այդ թվում՝ հոգեւոր-մշակութային, այս դեպքում նաեւ՝ քաղաքական, ջնջելու մոլագար ցանկությունը ադրբեջանական քաղաքականության շարունակությունն է: Ավելին. հայերի հանդեպ ատելություն սերմանող ադրբեջանական զանգվածային քարոզչության հետեւանքով, շատերի կողմից հուշակոթողը դիտվում էր որպես «հայ բռնազավթիչների հուշարձան»: Իսկ 1918թ. մարտին արյունալի բախումների վերաճած բոլշեւիկների եւ մուսավաթականների գաղափարական հակամարտությունը ներկայացվում է որպես «բնիկ ադրբեջանական բնակչության նկատմամբ Բաքվի հայության դավադրություն»:

Մենք պարտավոր ենք պաշտպանել հոգեւոր-մշակութային, սոցիալ-քաղաքական ոլորտում ներկայանալի քաղաքակրթական ավանդ ներդրած մեր հայրենակիցների պատիվն ու հիշատակը: Այս դեպքում խոսքը վերաբերում է, մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության մեծագույն տեսաբան, հատկապես՝ երկրամասի ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամության եւ կրոնական համակերպության ջատագով Ստեփան Շահումյանին ու նրա գաղափարակիցներին: Մենք զարմացած ենք կատարվող նեկրոֆոբիայի հանդեպ միջազգային պատկան կազմակերպությունների, հատկապես սոցիալիստական կառույցների անտարբեր վերաբերմունքից: Բավարար չենք համարում նաեւ այդ առիթով Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքորոշումը: Դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ օգտագործել դիվանագիտական եւ քաղաքական բոլոր միջոցները, Ստեփան Շահումյանի եւ նրա զինակիցների աճյունները Հայաստան տեղափոխելու եւ հողին հանձնելու համար: Իրենց հայանպաստ գործերով ու մեր ժողովրդին բերած համբավով նրանք արժանի են նման վերաբերմունքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031