Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ

Հունվար 31,2009 00:00

«Առավոտի» հունվարի 29-ի համարում տեղ էր գտել «Գաղափարը լավն էր, բայց…» վերտառությամբ մի հրապարակում, որով անդրադարձել էինք Հայկական բանակի 17-ամյակի առիթով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա նախաձեռնությամբ աբովյանցի ուսուցիչների եւ դեռահասների այցելությանը Եռաբլուր: Ինչպես այդ հրապարակումը, այնպես էլ մեր թերթի նույն օրվա առաջին էջում, որպես գովազդ, հրապարակված գործարար պատգամավորի լուսանկարով այդ այցելության մասին պատմող տեղեկատվությունը բազմաթիվ արձագանքների ու մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք, օրինակ՝ աբովյանցի երկրապահները, որոնք այդ օրն ուղեկցել էին Գ. Ծառուկյանին, նախ հերքել էին, թե այդ օրը Եռաբլուրում «տհաճ միջադեպեր» են եղել, կամ դեռահասների կողմից «անվայել արարքներ» են թույլ տրվել, միաժամանակ կարծիք էին հայտնել, թե՝ այն մարդիկ, ովքեր դժգոհ են եղել այդ օրը Գ. Ծառուկյանի կողմից Եռաբլուր այցելելուց, կամ՝ «բավականաչափ հեղինակություն չունեցողներ» են, կամ՝ դա արել են չարությունից եւ մաղձից:

Արձագանքելով այս երկու հրապարակումներին՝ Հայկական բանակի ձեւավորման ակունքներում կանգնած եւ ՀՀ պաշտպանության առաջին նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը իր վրդովմունքը հայտնեց. «Բանակի 17-ամյակի առիթով «Առավոտի» առաջնորդող էջում Գագիկ Ծառուկյանի լուսանկարը տեղադրելը արդարացված չէր, անգամ R նշանի տակ, որովհետեւ նա 17 տարեկան բանակի հետ 17 վայրկյանով անգամ կապ չի ունեցել: Դրա փոխարեն պետք է լիներ Բանակի հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանի լուսանկարը, ազդարարելով, որ «այդ բանակը արդեն 17 տարեկան է»:

ՀՀ ՊՆ մեկ այլ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ այս կարծիքին էր: Նրա փոխանցմամբ՝ «Եռաբլուր գնում են ներքին մղումով, ընկերների, հարազատ մարդկանց մոտ: Եթե մեկը գնում է Եռաբլուր իրեն ցուցադրելու համար, դա նշանակում է չհարգել այնտեղ հանգչող մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել