Հանրահայտ հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեյզին («Կեղտոտ պարեր», «Ուրվականը», «Սեւ շունը» եւ այլն), որը գրեթե մեկ տարի տանջվում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, հրաժարվել է հետագա բուժումներից, քանի որ բժիշկներն ասել են, որ այլեւս ոչնչով չեն կարող օգնել: Սուեյզիի հարազատների խոսքերով՝ քիմիաթերապիան ոչ մի արդյունք չտվեց. «Նա ավելի ու ավելի է թուլանում, անընդհատ քաշ է կորցնում»,- ասել է Սուեյզիի ընտանիքի ընկերներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ: Բժիշկները ենթադրում են, որ դերասանին մնացել է լավագույն դեպքում մի քանի ամսվա կյանք: