Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»

Պարզվում է՝ համբույրը մեծ դեր է խաղում կնոջ եւ տղամարդու միջեւ մտերմիկ հարաբերություններ սկսելու հարցում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբանները տղամարդկանց ու կանանց միջեւ հետաքրքիր հարցումներ են կատարել, պարզելու համար, թե ինչ են նրանք մտածում համբուրվելու պահին: Տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել է, որ համբուրվելիս միանշանակ մտածում է սեքսի մասին: Իսկ կանայք համբուրվելիս մտածում են այն մասին, թե որքան է տեւելու տվյալ տղամարդու հետ իրենց սկսած այդ մտերմությունը: Անցկացված հարցումներից պարզվել է նաեւ, որ տղամարդկանց գերակշիռ մասը առանձնապես մեծ տեղ չի տալիս համբույրին, ավելին, նրանք պատրաստ են եղել կնոջ հետ հարաբերվել՝ նույնիսկ առանց համբուրվելու: Կանանց 15 %-ն է պատրաստ եղել տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ՝ առանց համբույրի: Այս կանայք չեն բացառել, որ տղամարդու հետ շփվելիս թույլ չեն տա իրենց համբուրել ու առանց ամաչելու կհասկացնեն, որ տվյալ տղամարդուց միայն սեքս են ակնկալում: Հարցումներից պարզվել է նաեւ, որ, այնուամենայնիվ, եղել են այնպիսի տղամարդիկ եւ կանայք, որոնք լրջորեն կարեւորել են համբուրվելու դերը: Այս անձանց կարծիքով, համբուրվելու արվեստին տիրապետելը շատ դժվար է, որովհետեւ երկու հոգի միմյանց համբուրելիս չպետք է մտածեն ոչ սեքսի, ոչ էլ «ուրիշ անհեթեթ» բաների մասին: Համբուրվելու «արվեստին» տիրապետողներն ասում են, որ վերջինս պայմանավորված չէ միայն շուրթերը միմյանց հպելով ու «ծամածռելով», այլ՝ համբույրի մեջ պետք է լինի կիրք, ոգի, զգացմունք ու այս ամենը՝ համեմված սիրով: Երբ համբուրվելիս բացակայում է վերը նշվածներից թեկուզ մեկը` համբույրի «մասնագետները» համբուրվողներին խորհուրդ են տալիս իզուր տեղը չհոգնեցնել շուրթերը:

Ե. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել