Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 30,2009 00:00

ԱՄԵՆԱԶՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԸ

Դեռեւս 1980-ականներից սկսած, եվրոպական շատ երկրների հիվանդանոցներում, թմրամոլությամբ ու հարբեցողությամբ տառապող մարդկանց համար նախատեսված բուժական կլինիկաներում սկսել են օգտվել կատուների «ծառայությունից»: Ըստ բժիշկների՝ կատուները դրական ազդեցություն են թողնում հիվանդների վրա: Այս կենդանու առանձնահատկությունն այն է, որ չի վարակվում մարդկանց բնորոշ հիվանդություններով: Բժիշկների հավաստմամբ, կատուն հիանալի «թերապեւտ» է. լիզելով մարդու վերքերը՝ բուժում է դրանք: Բացի դա, կատուն լավ «դեղամիջոց» է հոգնածության, նյարդայնության եւ սթրեսի վերացման համար: Ամերիկացի բժիշկ Էրիկա Ֆրիդմանը ապացուցել է, որ սրտանոթային հիվանդությունների վերականգնողական փուլի ժամանակ անդառնալի կորուստները քիչ են այն հիվանդների շրջանում, որոնք տանը կենդանիներ ունեն եւ հաճախակի են շփվում նրանց հետ:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել