Երեկ ոստիկանների մի խումբ, գործընկերներին թողնելով կառավարության շենքի մոտ պետական
կարիքների զոհերին ճնշելու ազգանվեր գործը, Հանրապետության հրապարակի մոտակայքում
«ընդմիջում» էր անում՝ լավաշի մեջ փաթաթված բաստուրմայով: Ըստ որոշ դիտորդների՝ դա
հենց այն բաստուրման եւ լավաշն էր, որոնց միջոցով Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության անդամները համոզեցին Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ մնացած պատվիրակներին, որ մեր երկիրն առաջընթաց է ապրում ժողովրդավարության ճանապարհին: