Երթը կազմակերպել էին ԲՀԿ երիտասարդական կառույցը, երիտասարդական հասարակական կազմակերպություններ ու բուհական ուսխորհուրդներ: «Ես ողջունել եւ աջակցել եմ մեր կուսակցության երիտասարդական կառույցի այս նախաձեռնությունը: Ամեն մի հայ մարդու համար սա հաղթանակի, ուժի օր է, ամեն մի հայ հպարտանում է այս օրով, իր բանակով: Այս նախաձեռնության հեղինակները մեր երիտասարդներն են, ովքեր հավաքվել են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին, այն նվիրյալներին, ովքեր չխնայեցին կյանքը եւ իրենց արյան գնով ազատագրեցին ու պաշտպանեցին մեր հայրենիքը: Մեր երիտասարդական կառույցի անդամները նաեւ այցելել են զոհվածների ընտանիքներին, ցավակցել, մխիթարել նրանց, որպեսզի նրանք իմանան, որ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են եւ միշտ կարող են ակնկալել մեր աջակցությունը: Մենք մեր ուշադրությամբ պետք է թեթեւացնենք նրանց ցավն ու հոգեկան ապրումները»,- ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Երթի ընթացքում Գագիկ Ծառուկյանին էին մոտենում զոհված ազատամարտիկների մայրեր, այրիներ, հարազատներ: Նրանց բոլորի համար Գագիկ Ծառուկյանը գտնում էր մխիթարանքի ու երախտիքի խոսքեր, տեղեկանում նրանց հոգսերի մասին՝ դրանք թեթեւացնելու եւ աջակցելու համար: «Մեր բանակին մաղթում եմ հզորություն, միշտ հաղթանակներ, ուժ եւ կորով: Մենք մեր հայրենիքը պետք է սրբությամբ պահպանենք ու պաշտպանենք: Մեր բանակին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: R